Գիտնականները հայտնաբերել են նոր մեթոդ՝ քաղցկեղի ամենաագրեսիվ տիպի դեմ: Ինչպես հաղորդում է Zee News-ը՝ խոսքը գնում է HER2-դրական տիպի քաղցկեղի մասին: Քաղցկեղի այս տիպը ախտորոշվում է յուրաքանչյուր 4-րդ քաղցկեղով հիվանդի մոտ: Այստեղ քաղցկեղի բջիջները մեծ քանակությամբ HER2 սպիտակուցներ են արտադրում:
Ներկա պահին քաղցկեղի այս տիպը բուժում են Հերցեպտինով: Սակայն, պրեպարատը մի քանի տարվա բուժման կուրսից հետո կորցնում է իր ազդեցությունը, քանի որ քաղցկեղի մոլեկուլները կայունություն են ձեռք բերում: Քաղցկեղի այս տիպի վերաբերյալ բժիշկների կանխատեսումները շատ ավելի վատատեսական են, քան կրծքագեղձի քացկեղի մյուս տիպերի դեպքում:
Նիկոլաս Տոնկսի գլխավորած խումբը հայտնում է, որ իրենց հաջողվել է գտնել մեկ այլ սպիտակուցի աճը կանգնեցնող միջոց: PTP1B տիպի սպիտակուցը PTP1B-դրական տիպի քաղցկեղի մեջ նույնպես համարվում է մեծ արագությամբ զարգացող սպիտակուց և կարևոր դե ունի քաղցկեղի ուռուցքի զարգացման մեջ:
Այսինքն, ստացվում է, որ գոյություն ունի HER2-դրական տիպի քաղցկեղի բուժման այլընտրանքային եղանակ: Սակայն, երբ կսկսվեն կլինիկական փորձարկումները, դեռևս հայտնի չի: