Չնայած շրջանառվող առասպելներին՝ կին-լրտեսն այնքան էլ տարածված երեւյթ չէ իսրայելական հետախուզության գործունեության բնագավառում: Դրանում իր ներգործությունն ունի արեւելյան արժեհամակարգն ու առանձնահատկությունները:
Իրեն հարգող արաբն երբեք գործնական հարաբերությունների ու կոնտակտի մեջ չի մտնի կանանց հետ:
«Կինը արաբական աշխարհում չի կարող ու չպետք է զբաղվի ինֆորմացիայի հավաքով»,-այսպիսին էր «Մոսադի» ղեկավարության դիրքորոշումը բավականին տեւական ժամանակ:
Բայց իրականում իսրայելական հետախուզությունում, մասնավորապես օպերատիվ ստորաբաժանումներում աշխատում են նաեւ կանայք: Իսրայելական հատուկ ծառայություններն աշխատում են վտանգի չենթարկել կանանց կյանքն ու նրանց ներգրավում են միայն հատուկ դեպքերում: Սակայն նման անհրաժեշտություն, այնուամենայնիվ, առաջանում է:
Ներկայացնենք իսրայելական հետախուզության առավել հայտնի կին-գործակալներից մի քանիսին:
Հիասքանչ Լիլի
Լիլի Կաստելը Մոսադում սկսել է աշխատել 1954 թ.-ից:
Հետախուզություն է եկել, երբ բականանին փորձառու էր: Մասնագիտությամբ քաղաքագետ Լիլին ազատ տիրապետում էր իվրիտին, անգլերենին, ֆրանսերենին, գերմաներենին ու ռուսերենին: Խոսում էր նաեւ իտալերեն ու արաբերեն:
Աչքի էր ընկնում արտաքին հմայքով ու գեղեցկությամբ, խելացի էր, աչքի էր ընկնում օպերատիվությամբ ու նախաձեռնությամբ: Իսրայելական հետախուզության ղեկավար Իսեր Հարելի կարծիքով, Լիլին հաջողությամբ օգտագործում էր ինտելեկտն ու գեղեցկությունն Եվրոպայում ծավալվող տարբեր առաջադրանքների ժամանակ, որոնց բնույթը մինչեւ այժմ մնում է պետական գաղտնիք:
Լիլի Կաստելը իսրայելական հետախուզության կենդանի լեգենդներից մեկն է: Նրա կերպարն, որպես խիզախության, խելքի, ազատ կամքի, տոկունության չափանիշ լայնորեն մարմնավորվել է եվրոպական ու ամերիկյան ֆիլմերում, գրքերում ու հեռուստասերիալներում:
Շարունակելի…

