Մինեսոտան առաջին նահանգը դարձավ ԱՄՆ-ում, որտեղ արգելվեցին հակաբակտերիալ տրիկլոզան բաղադրիչը պարունակող օճառների արտադրությունն ու վաճառքը:
Այս արգելքը կսկսի գործել 2017թ.- հունվարի 1-ից: Տրիկլոզանը ԱՄՆ-ում մեծ տարածում ունի և համարվում է 75%-անոց մաքրող միջոցներից մեկը: Այն օգտագործում են ատամի մածուկի, խոնավ անձեռոցիկների և օճառի արտադրության համար:
Գիտնականներն ապացուցել են, որ տրիկլոզանը բացասաբար է ազդում արյան անոթների վրա և արգելակում է վերարտադրողական զարգացումը:
Բացի այդ, տրիկլոզան պարունակող մաքրող միջոցների օգտագործումից հետո առաջանում են նոր միկրոօրգանիզմներ, որոնք շատ կայուն են հակաբիոտիկների նկատմամբ: