Առողջապահություն 

Ինչ է անում ծխախոտը մեր թոքերի հետ (տեսանյութ)

analitik.am

Յուրաքանչյուր ծխող մարդ գիտի այն մասին, թե ինչ է անում ծխախոտն օրգանիզմի հետ, բայց ոչ բոլորն են հասկանում այն վնասի չափը, որը հենց իրենք հասցնում են իրենց առողջությանը:

Այսօր ավելի շատ մարդիկ են հայտարարում այն մասին, որ իրենք սոցիալական ծխողներ են, այսինքն ծխում են միայն ընկերական միջավայրում և մեկ տուփը նրանց բավականացնում է ավելի քան մեկ շաբաթ կամ մեկ ամիս:

Այնուամենայնիվ, նրանց համար ևս կան վատ նորություններ: Տեսանյութը ցույց է տալիս, թե ինչ կարող է անել 60 սիգարետը մարդու թոքերի հետ:

Հոնկոնգի համալսարանի գիտնական Ռայն Այը նկարահանել է մի տեսանյութէ ցույց տալու երիտասարդ մարդկանց, թե ինչ կարող է անել այս վնասակար սովորությունը մեր օրգանիզմի հետ: Նա իրականացրել է փորձ, որի հիման վրա էլ նկարահանվել է տեսանյութը: Փորձի սկզբում մարդու երկու թոքերն էլ առողջ են եղել, ընդ որում նրանցից մեկը շնչել է մաքուր օդ, իսկ մյուսը «ծխել է 60 սիգարետ»:

Փորձի վերջում գիտնականը համեմատել է թոքերը: Բժշկությանը անծանոթ մարդու համար նույնիսկ մեկ հայացքից  պարզ է դարձել, որ ծխախոտի ծուխը շատ մեծ վնաս է հասցրել թոքին:

Փորձի ավարտին մաքուր օդ շնչած թոքերը ունեին առողջ, վարդագույն տեսք, իսկ ծխախոտի ազդեցությանը ենթարկված թոքը՝ դեղնաշագանակագույն:

 


Նույն շարքից