Առողջապահություն 

Լինզաները կարող են կուրություն առաջացնել

Բոլորին հայտնի է, որ խորհուրդ է տրվում լինզաներ կրել օրական ոչ ավել, քան 8 ժամ, բայց շատերը հաշվի չեն առնում դա և լինզաները շատ ավելի երկար են կրում, եթե ոչ ամբողջ օրը:

 

Լոնդոնցի 33-ամյա մոդելավորող Էյմի Մակ-Ուիլյամսը նույնպես կարծում էր, որ այդ 8 ժամը ձևականություն է և լինզա էր կրում օրական 14 ժամ, մինչ ակնաբույժի մոտ գնալը: պարզվեց, որ նա կարող էր զրկվել ամբողջ տեսողությունից:

«Ես լինզա էի կրում 14 տարեկանից: Նախկինում ես կարող էի լինզա կրել առավոտից մինչև ուշ գիշեր և նույնիսկ չէի գուշակում, թե ինչի կարող է դա հանգեցնել», նշում է Մակ- Ուիլյամսը:

«Ինձ ամենաշատ վախեցնում էր այն, որ ոչ մի նշան չէի զգում, որ խնդիրներ ունեմ աչքերիս հետ: Նրանք նույն տեսքն ունեին, ինչ նախկինում», բացատրում է մոդելավորողը:

Աչքի եղջերաթաղանթը մարմնի միակ մասն է, որը թթվածին է ստանում ոչ թե արյան միջոցով, այլ օդից: Լինզաների երկարատև օգտագործումը բերում է թթվածնային քաղցի առաջացման և հիմնական խնդիրը նրանում է կայանում, որ տեսողության վատթարացումը նկատում է միայն ակնաբույժը՝ միայն հատուկ միկրոսկոպի և այլ բուժսարքավորումների միջոցով:

Երբ եղջերաթաղանթը թթվածնային քաղց է ունենում, օրգանիզմը փորձում է այդ խնդիրը լուծել ինքնուրույն՝ եղջերաթաղանթի վրա առաջանում են արյունատար անոթներ: Արդյունքում, արյունատար անոթների առաջացումը բերում է նրան, որ եղջերաթաղանթը դառնում է ոչ թափանցիկ և մարդը կորցնում է տեսողությունը: Այս գործընթացը կարող է շարունակվել մի քանի տարի և միայն վերջում մարդը կարող է տեսողության անկում և կարմրություն զգալ, բայց դա արդեն շատ ուշ է:

Բժիշկները խորհուրդ են տալիս օգտագործել նոր սիլիկոնա-հիդրոգելային լինզաներ, որոնք գազաթափանցիկ են: Նման լինզաների դեպքում կուրանալու ռիկսը ավելի փոքր է:

 

Նույն շարքից