Բրիտանական Forza Supplements դիետոլոգիական ընկերության աշխատակիցները հետազոտությունների արդյունքների հիման վրա պարզել են կազմվածքի համար ամենավտանգավոր տարիքը:
Նրանք վերլուծել են 1000 մարդու տվյալ՝ հաշվի առնելով նրանց քաշի փոփոխությունը, սնունդը, հարաբերությունները գործընկերների հետ, աշխատավայրումանցկացրած ժամանակը:
Պարզվել է, որ կանանց համար ամենավտանգավոր տարիքը ավելորդ կգ-ների ավելացման տեսակետից, դա 35-40 տարին է, տղամարդկանց մոտ 40-45-ը, իսկ տարիքային պիկը՝ 38 և 44 տարին համապատասխանաբար:
Կանանց 34%-ը ավելորդ կգ- ներ հավաքում են երեխաների ծնունդից հետո, 32%-ը՝ ամուսնությունից հետո: Նրանք նշում են, որ սկսել են ավելի շատ ուտել երեկոյան ժամերին: Իսկ տղամարդկանց 22%-ի դեպքում քաշի ավելացում տեղի է ունենում ամուսնալուծությունից հետո, որը իրենց համար սթրես է եղել:
Բայց տղամարդկանց համար քաշի ավելացման հիմնական գործոնը կարիերան է: Տղամարդկանց 36%-ը գիրանում է, քանի որ կարիերային աստիճանով բարձրանալու ընթացքում մոռանում է սպորտի մասին և սթրես են ունեցել (դրանից ավելի շատ են խմում և ուտում):