Իրաքի օդուժն ամերիկյան արտադրության F-16 ռմբակոծիչներով առաջին ավիահարվածներն է հասցրել ԻՊ խմբավորման դիրքերին: Այս մասին հայնել է Պենտագոնի մամուլի ծառայության ղեկավար Պիտեր Կուկը, նշելով, որ Իրաքի ռազմաօդային ուժերի ներգրավվածությունը կարեւոր քայլ է ԻՊ ահաբեկիչների դեմ պայքարի գործընթացում:
Նրա խոսքերով առաջին 4 F-16 ռմբակոծիչներն ԱՄՆ-ը Իրաքին տրամադրել է հուլիսին, ինչից հետո Պենտագոնը կշարունակի ինքնաթիռների առաքումը: