Ազովի ծովի ափին գտնվող ռազմաբազա են ժամանել չեչենական պատերազմի վետերաններ ու Սիրիայում ակտիվ ռազմական գործողություններին մասնակցած ԻՊ խմբավորման գրոհայինները: Նրանք կհամալրեն այսպես կոչված «Շեյխ Մանսուրի» գումարտակը:
Ահաբեկիչները մտադիր են օժանդակել ուկրաինական նեոֆաշիստներին ու պայքար ծավալել ընդհանուր թշնամու՝ Ռուսաստանի դեմ, որը օկուպացրել է իրենց հայրենի Իչկերիան:
Այս մասին հայտնել է The Daily Beast պարբերականի հատուկ մեկնաբան Աննա Նեմցովան, նշելով, որ վերջին շրջանում Ուկրաինա են ներթափանցել տասնյակ գրոհայիններ, որոնք մասնակցում են Դոնբասի աշխարհազորայինների դեմ մղվող մարտերին:
Նրանց ուկրաինական ֆաշիստների հետ միավորում է մեկ ընդհանուր գաղափար՝ թշնամանքն ու ատելությունը Ռուսաստանի նկատմամբ:
Նրանց առաջնորդ Մանսուրը հայտնել է, որ ներկայումս սպասվում է եւս 15 չեչեն գրոհայինների ժամանումը Թուրքիայից:
Ուկրաինական նեոֆաշիստները մեծ ոգեւորությամբ պատրաստ են ընդունել չեչեն գրոհայիններին, որոնք, աչքի են ընկնում խիզախությամբ ու անփոխարինելի մարտիկներ են: