Առողջապահություն 

Մայիսի 29-ը՝ առողջ մարսողության համաշխարհային օր

Այսօր՝ մայիսի 29-ը առողջ մարսողության համաշխարհային օրն է (World Digestive Health Day), որը սահմանվել է համաշխարհային աղեստամոքսային կազմակերպության նախաձեռնությամբ (World Gastroenterology Organisation, WGO):


Ամեն տարի կազմակերպությունը ինչ-որ աղեստամոքսային մի հիվանդություն է ընտրում որպես հիմնական թեմա՝ առողջ մարսողության համաշխարհային օրվա համար։ 2014թ-ի թեման («Gut Microbes Take Centre Stage») աղիքների մանրէներն են։ 2013թ-ին այս օրվա թեման նվիրված է եղել լյարդի քաղցկեղի խնդիրներին, 2012թ-ին՝ այրոցներին եւ փորկապությանը, իսկ 2011թ-ի՝ աղիքային վարակներին։


Գաստրոէնտերոլոգիական հիվանդությունների մեծ մասը սխալ կենսակերպի եւ սննդակարգի հետևանք են: ԱՀԿ տվյալներով՝ արդյունաբերական զարգացած երկրներում բնակչության շուրջ 30%-ը տառապում է սննդային ծագում ունեցող տարբեր հիվանդություններով, և դա պատճառ հանդիսացավ ԱՀԿ անդամ-երկրների կողմից՝ 2000թ.-ին «Սննդի անվտանգության ապահովման բանաձևի» ընդունման համար՝ որպես հանրային առողջապահության հիմնական ֆունկցիաներից մեկը:

 

Ժամանակակից մարդու սնունդը համարվում է հիմնական «ռիսկային գործոնը» մի շարք հիվանդությունների (ստամոքս-աղիքային ուղու հիվանդություններ, ներզատական համակարգի ախտահարումներ, սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ, ուռուցքաբանական հիվանդություններ, ճնշման տատանումներ, շաքարային դիաբետ և այլն) առաջացման ու զարգացման համար, և առողջ սնունդը հանրային առողջությունը պայմանավորող եթե ոչ բավարար, ապա գոնե անհրաժեշտ պայմանն է:

Նույն շարքից