Առողջապահություն 

Գիտնականները պաշտպանում են էլեկտրոնային ծխախոտները

Բժշկության բնագավառի 53 առաջատար գիտնականներ կոչ են արել Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը՝ էլեկտրոնային ծխախոտները չդասել ծխախոտների շարքին, քանի որ դա կարող է վտանգի տակ դնել հիվանդությունների ու մահվան դեմ պայքարելու գլխավոր հնարավորությունը:


ԱՀԿ-ին ուղղված իրենց նամակում Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի, Ասիայի ու Ավստրալիայի գիտնականները գրել են, որ էլեկտրոնային ծխախոտները հնարավոր է առողջապահության ոլորտում ամենակարևոր նորարարություններից մեկն է 21-րդ դարում և կարող է միլլիոնավոր կյանքեր փրկել:


Այն դեպքում, եթե էլեկտրոնային ծխախոտները դասակարգվեն այնպես, ինչպես սովորականները, ապա դա կարող է բերել նրան, որ նրանց վաճառքը ևս նվազի: կարգելվի նրանց գովազդը և կարող է արգելք դրվել և նաև նախազգուշացում տրվի, որ այն ևս վնաս է առողջությանը: Բացի այդ նրա օգտագործումը կարգելեն նաև հասարակական վայրերում:


Սակայն, այս ծխախոտները վիճելի են, քանի որ նրանց ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա դեռևս լիովին ուսումնասիրված չի և չկան գիտական ցուցանիշներ, որ նրանք լիովին անվտանգ են:  Մի շարք գիտնականների պնդմամբ՝ էլեկտրոնային սիգարետները կարող են նիկոտինային կախվածություն առաջացնել:

Նույն շարքից