Առանց ծխախոտի համաշխարհային օրը Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է անում բարձրացնել ծխախոտի համար հարկերը, որպեսզի ստիպեն օգտագործողներին՝ թողնելու ծխելը և օգնելու այլ մարդկանց՝ խուսափելու ծխախոտային կախվածությունից:
ԱՀԿ գնահատմամբ ՝ 2012թ.-ին հարկերի 50%-ով բարձրացումը բոլոր երկրներում ծխողների քանակը կնվազեցնի ավելի քան 49 մլն-ով մոտակա 3 տարվա ընթացքում, որը հնարավորություն կտա փրկել 11 մլն մարդու կյանք:
Ներկա պահին աշխարհում յուրաքանչյուր 6-րդ վայրկյանում ծխախոտի օգտագործման հետևանքով մահանում է մի մարդ: Ծխախոտից մահանում են այն օգտագործողների ուղիղ կեսը:
Բացի այդ ծախոտի օգտագործումը բերում է որոծ ընտանիքներում ծախսերի զգալի ավելացման:
Ծխախոտի հետ կապված հիվանդությունների, ինչպիսիք են օրինակ քաղցկեղը և սրտի հիվանդությունները, բավականին թանկ արժեն: Իսկ այն փաստը, որ քաղցկեղով հիվանդացությունն ու մահացությունը տեղի է ունենում մարդկանց միջին տարիքում, բերում է նրան, որ զգալի չափով նվազում են աշխատանքի արտադրողականության ու եկամուտների ցուցանիշները երկրների մակարդակով:
«Ծխախոտային արտադրանքի հարկերի բարձրացումը ամենաարդյունավետ եղանակն է՝ մարդկային կյանքերը փրկելու և նրա օգտագործման ու արտադրության ծավալները կրճատելու համար,- հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Մարգարեթ Չենը,- ծխախոտի հետ կապված հստակ հարկային քաղաքականությունը զգալի վնաս կհասցնի նրա արտադրությանը»:
Ավելի մեծ հնարավորություններ կստանան երիտասարդները և չունևորները
Բարձր գները ավելի մեծ ազդեցություն են ունենում երիտասարդների վրա, ովքեր շատ հաճախ ավելի սահմանափակ ֆինանսական ռեսուրսներ են ունենում: Բարձր գները նաև նպաստում են նրան, որ երիտասարդները կամ նվազեցնեն, կամ ամբողջությամբ թողնեն ծխելը:
«Գների բարձրացման և օգտագործման ծավալների նվազեցման հարաբերությունը երիտասարդների շրջանում 2-3 անգամ ավելի մեծ է, քան հասուն տարիքի մարդկանց մոտ,- նշում է Դուգլաս Բեթչերը՝ ԱՀԿ ոչ ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելման բաժնի պետը,- Հարկային քաղաքականությունը կարող է անհամաձայնություն առաջացնել, բայց նման քաղաքականությունը պետք է պաշտպանեն բոլորը: Հարկերի բարձրացման ֆոնի վրա նկատելի են հիվանդացության և մահացության նվազելիություն»:
Տնտեսությունը ևս առավելություն կստանա
ԱՀԿ հաշվարկներով, եթե բոլոր պետությունները մեկ տուփ ծխախոտի համար 50% -ով բարձրացնեն հարկերը, ապա կառավարությունները լրացուցիչ գլոբալ եկամուտ կստանան՝ 101 մլրդ դոլարի չափով:
«Այս լրացուցիչ ֆինանսական միջոցները կարող էին և պետք է ուղղվեին առողջության պահպանմանն ու ամրապնդմանը և նաև կարող էին օգտագործվել այլ սոցիալական ծրագրերի համար», -ավելացնում է բժիշկ Բեթչերը:
Այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ֆրանիսան, Ֆիլիպինները, արդեն ստանում են նման եկամուտ՝ ծխախոտային արտադրանքի բարձր հարկման շնորհիվ: 1990-2005թթ-երի ընթացքում Ֆրանսիայում ծխախոտի գները, ինֆլյացիայի հաշվարկմամբ, ավելացել են 3 անգամ: Դրան հետևեց այ, որ ծխախոտի արտադրությունը նվազեց 50%-ով: Մի քանի տարի անց Ֆրանսիայում երիտասարդների շրջանում թոքերի քաղցկեղից մահացությունը սկսեց նվազել:
Ֆիլիպիններում ծխախոտի հարկերը բարձրացնելուց մեկ տարի անց կառավարությունը գերազանցեց սպասված արդյունքը և 85%-ը այդ եկամտի պլանավորվում է ծախսել առողջապահական ծառայությունների համար:
Ծխախոտի բարձր հարկը ծխախոտի դեմ պայքարի հիմնական տարրերից մեկն է
Ծխախոտի օգտագործումը համարվում է աշխարհում անժամանակ մահվան հիմնական պատճառներից մեկը: Ամեն տարի ծխախոտից մահանում է 6 մլն մարդ, որոնցից 600 000-ը ծխողներ չեն և մահանում են ծխախոտի ծուխը շնչելու հետևանքով: Անգործության պայմաններում արդեն 2030թ.-ին ծխախոտից մահացությունը կկազմի 8 մլն մարդ, ընդ որում 80%-ը այդ դեպքերի կլինի ցածր եկամուտ ունեցող երկրներում:
Հարկերի բարձրացումն ու ծխախոտի արտադրության կրճատումը համարվում են ծխախոտի դեմ պայքարի ԱՀԿ Ռամոսյան կոնվենցիայի հիմնական տարրը, որը ընդունվել է 2005թ.-ին: