Առողջապահություն 

Ռուս մասնագետները կաջակցեն Հայաստանում Բժշկական պալատի կայացման գործընթացին

Մոսկվա կատարած այցի շրջանակում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Բժշկական գիտությունների ակադեմիայի Անհետաձգելի մանկական վիրաբուժության և վնասվածքաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, Ազգային բժշկական պալատի նախագահ, անվանի մանկաբույժ, պրոֆեսոր Լեոնիդ Ռոշալի հետ:  Արմեն Մուրադյանը բարձր է գնահատել Լեոնիդ Ռոշալի ջերմ ու բարեկամական վերաբերմուքը Հայաստանի նկատմամբ և հատկապես նրա մարդկային բարձր հոգացությունն ու ցուցաբերած աջակցությունը 1988թ.-ի ավերիչ երկրաշարժից վնասված երեխաների բուժման գործում։

 

Կողմերը քննարկել են հետագա համագործակցության հնարավորությունները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցել Հայաստանում Բժշկական պալատի կայացման գործընթացն արագացնելու գործում: Այն կարևոր դերակատարություն կունենա բուժաշխատողների իրավունքների պաշտպանության, աշխատանքային պատասխանատվությունից բխող հարցերի իրավական կարգավորման հարցում: 


Նույն շարքից