Առողջապահություն 

Կարևորվեց Բժշկական պալատի կայացումը

Մոսկվա կատարած այցի շրջանակում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հանդիպեց  Ռուսաստանի Դաշնության Բժշկական գիտությունների ակադեմիայի Անհետաձգելի մանկական վիրաբուժության և վնասվածքաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, Ազգային բժշկական պալատի նախագահ, անվանի մանկաբույժ, պրոֆեսոր Լեոնիդ Ռոշալի հետ: 

 

Արմեն Մուրադյանը բարձր գնահատեց Լեոնիդ Ռոշալի ջերմ ու բարեկամական վերաբերմուքը Հայաստանի նկատմամբ և հատկապես նրա մարդկային բարձր հոգացությունն ու ցուցաբերած աջակցությունը 1988-ի ավերիչ երկրաշարժից վնասված երեխաների բուժման գործում։ 

 

Կողմերը քննարկեցին հետագա համագործակցության հնարավորությունները։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց համագործակցել Հայաստանում Բժշկական պալատի կայացման գործընթացն արագացնելու գործում: Այն կարևոր դերակատարություն կունենա բուժաշխատողների իրավունքների պաշտպանության, աշխատանքային պատասխանատվությունից բխող հարցերի իրավական կարգավորման հարցում:

Նույն շարքից