Առողջապահություն 

Համաճարակաբանության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցությունը սերտ է

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր ընդունեց ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գործակալության (ՊՎՆԳ) ծրագրերի տնօրեն Էլիզաբեթ Ս. Ջորջի գլխավորած պատվիրակությանը:  Նախարարը բարձր գնահատեց  այս կառույցի ներդրումը երկու երկրների միջև համաճարակաբանության ոլորտում արձանագրված հաջողությունների գործում և շնորհակալություն հայտնեց ՊՎՆԳ-ի կողմից Հայաստանում իրականացվող  աշխատանքների համար:

 

«Վարակիչ հիվանդությունների կանխարգելման արդյունքում մեր երկրում լուրջ ձեռքբերումներ են արձանագրվել և գրանցված դրական ցուցանիշներով միջազգային ասպարեզում կարող ենք հպարտանալ»,-ասաց նախարարը` վկայակոչելով առողջապահական մարմինների կողմից այս ուղղությամբ կատարված վիթխարի աշխատանքը։

 

Արմեն Մուրադյանի գնահատմամբ` երկկողմ համագործակցության առանքային հարցերից է կենտրոնական  լաբորատորիայի ձևավորումը, որն իրականացվելու է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի ռեֆերենս լաբորատորիայի բազայի վրա:

Այս կառույցը միտված է ապահովելու միջազգային առողջապահական կանոնների պահանջներին համապատասխան  կարողություններ` լաբորատոր որակի կառավարման, կենսաանվտանգության, կենսաապահովության համակարգերի ներդրում:

 

Լաբորատոր համակարգի զարգացման առումով նախարարը կարևորեց  նաև մարզային լաբորատորիաների վերականգնումը և վերազինումը: Այդ ուղղությամբ արդեն աշխատանքներ են տարվում Շիրակի և Տավուշի մարզերում։ Հետագայում ժամանակակից հանրային առողջապահական լաբորատորիաներ կձևավորվեն Լոռու, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում, որոնք կապահովեն մարզային մակարդակում միջազգային պահանջներին համապատասան լաբորատոր կարողություններ:  

 

Արմեն Մուրադյանն ընդգծեց, որ համաճարակաբանական հսկողության համակարգի զարգացումն առողջապահության համակարգի գերակա ուղղություններից է և այս առումով կարևորվում է հիվանդությունների հսկողության էլեկտրոնային համալիր համակարգի ներդրումը, որը կապահովի հիվանդության դեպքերի արագ արձագանքումը:

 

Էլիզաբեթ Ս. Ջորջը կարևորեց մշտապես արդյունավետ երկխոսության և քննարկումների պայմաններում ընթացող պատշաճ համագործակցությունը և ընդգծեց, որ իրենց  հիմնական նպատակը վարակիչ հիվանդությունների կանխարգելման և ախտորոշման գործում Հայաստանի կարողությունների զարգացումն է:

 

« Մենք առավել հետաքրրքված ենք հատուկ վտանգավոր ախտածիններով և այս ուղղությամբ սերտորեն համագործակցում ենք Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ»,-ասաց ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գործակալության ծրագրերի տնօրենը։

Նույն շարքից