Ներկայացնում ենք մի քանի մթերքներ, որոնք խորհուրդ է տրվում ուտել միասին.
Քաղցր կարտոֆիլ և կոկոսի յուղ
Քաղր կարտոֆիլը պարունակում է վիտամին А, իսկ կոկոսի յուղը՝ առողջ ճարպ: Վիտամին А-ն ավելի լավ է յուրացվում օրգանիզմի կողմից առողջ ճարպի առկայության դեպքում։
Լոլիկ և ավոկադո
Լոլիկը հարուստ է լիկոպին հակաօքսիդանտով, որը կանխում է քաղցկեղը, և այդ պատճառով անվանում են նաև կարոտինոիդներ։ Իսկ ավոկադոյի մեջ եղած առողջարար ճարպերը ստամոքսից առանձնացնում են կարոտինոիդները և տարածում դրանք ամբողջ օրգանիզմով մեկ։
Խնձոր և շոկոլադ
Խնձորը և շոկոլադը պարունակում են ֆլավոնոիդներ և այդ պատճառով էլ շատ լավ համադրվում միասին: Այս երկու տարբեր սննդամթերքները միասին օգտագործելու դեպքում կարող են կանխել սիրտ-անոթային հիվանդությունները։
Վարսակի շիլա և գետնանուշի յուղ
Վարսակաշիլայի մեջ առկա ածխաջրերը Ձեզ էներգիա են տալիս, իսկ գետնանուշի յուղի ճարպերը կայունացնում են արյան մեջ եղած շաքարի քանակը։
Սև լոբի և լայմ
Ցիտրուսային մրգերը, ինչպիսին է լայմը, ապահովում են մեծ քանակությամբ վիտամին С, որն օգնում է օրգանիզմին կլանել սև լոբու մեջ առկա երկաթը։