Առողջապահություն 

Շվեդիայում մաշկի քաղցկեղի ախտորոշման նոր մեթոդ է մշակվել

Շվեդիայում մաշկի քաղցկեղի ախտորոշման նոր մեթոդ է մշակվել: Այն թույլ է տալիս հիվանդությունը հայտնաբերել վաղ փուլում, գրում է itar-tass-ը:

Այդ երկրում ամեն տարի շուրջ  3 հազար մարդու մոտ չարորակ մելանոմա է ախտորոշվում, իսկ մահացությունը կազմում է 20 տոկոս՝ տարեկան շուրջ 600 մարդ:

Հատկանշական է, որ շատ հաճախ ավանդական թեստերը հիվանդության մասին միանշանակ պատասխան չեն տալիս: Իսկ նոր՝ Nevisense կոչվող մեթոդն աշխատում է էլեկտրական իմպուլսի շնորհիվ, ինչը թույլ է տալիս բարորակ ուռուցքը տարբերել չարորակից:   

Նույն շարքից