Իրավական 

Երևանում 45-ամյա տղամարդը թքել է իր հետ բնակվող կնոջ վրա, սպառնացել վնասել նրան ու վերջինիս անչափահաս որդուն. «Փաստինֆո»

Երևանցի 45-ամյա տղամարդը պարբերաբար ծեծել, հոգեկան տառապանքներ է պատճառել իր հետ բնակվող կնոջը՝ սպառնալով վնասել նրան ու վերջինիս անչափահաս որդուն: Այս մասին հայտնում է «Փաստինֆո»ն:

Ըստ մեղադրանքի՝ Վազգենը 2015 թվականի ապրիլի սկզբից գրեթե ամեն օր ծեծի է ենթարկել իր հետ համատեղ բնակվող կնոջը, հարվածներ հասցնելով նրա մարմնի տարբեր մասերին, դիտավորյալ կերպով պատճառելով ուժեղ ցավեր, մարմնական և հոգեկան տառապանքներ:

Բացի այդ, Վազգենը ժամանակ առ ժամանակ սպառնացել է, որ կվնասի, նվաստացրել, թքել է նրա վրա, տանը եղած տարբեր իրերով հարվածներ հասցրել, վիրավորական արտահայտություններ է հնչեցրել կնոջ և նրա անչափահաս որդու հասցեին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

 

Նույն շարքից