Բանջարեղենն ու մրգերը համարվում են վիտամինների, ածխաջրերի և այլ օգտական նյութերի աղբյուր: Եթե ձմռանը կարող ենք օգտագործել վիտամինային հաբեր, ապա ամռանը կարող ենք լրացնել մեզ անհրաժեշտ վիտամինների քանակը թարմ մրգեր ու բանջարեղեն օգտագործելով: Սակայն ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ավիտամինոզը սեզոնային բնույթ չունի, և շատերը վիտամինների պակաս են զգում նաև ամռանը: Ավիտամինոզից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս օրեկան ուտել 600 գրամ թարմ միրգ և բանջարեղեն:
Ստորև ներկայացնում ենք ամառային ամենաօգտակար մթերքների տասնյակը.
Ելակ
Ելակը պարունակում է մեծ քանակությամբ վիտամին C, ֆոլիևյան թթու, ցինկ, վիտամին A և E, ինչպես նաև B խմբի վիտամիններ: Այս հատապտղի մեջ կան նաև միկրոէլեմենտներ`կալցիում,մագնեզիում, կալիում: Ելակի մեջ ամեն ինչ այնքան հավասարակշռված է բաշխված, որ այն ամրացնում է առողջությունը մի քանի անգամ ավելի լավ, քան արհեստական վիտամինները:
Խնձոր
Խնձորը պարունակում է բավականաչափ երկաթ, ասկորբինաթթու, ֆոլիևյան թթու, ռուտին, վիտամիններ C, B1, B2, P, E, կարոտին, ֆոսֆոր, մագնիում,նատրիում,յոդ, ֆտոր, ցինկ, կալցիում, կարոտին և մի շարք այլ օգտակար նյութեր:
Դդմիկ
200 գրամի դդմիկը պարունակում է վիտամիններ C և K-ի օրեկան մարդուն անհրաժեշտ քանակը: Դդմիկը պարունակում է ֆիտունուտրիենտներ, որոնք օգնում են մեր օրգանիզմից դուրս հանել թույները և վնասական նյութերը: Դդմիկը նաև միզամուղ է և գերազանց ազդեցություն ունի մաշկի վիճակի վրա: Այս ամենով հանդերձ այն կալորիականության շատ ցածր տոկոս ունի` 20 ԿԿԱԼ 100 գրամում:
Բողկ
Բողկը խորհուրդ է տրվում օգտագործել ճարպակալմամբ տառապող, սրտային ու անոթային հիվանդություններ ունեցող մարդկանց: Բողկն այնքան ԿԿԱԼ է պարունակում, ինչքան լոլիկը կամ բադրիջանը, սակայն երկու անգամ ավելի շատ հարուստ է սպիտակուցներով: Բողկն ունի նաև հակաբորբոքային հատկություն: Այն պարունակում է վիտամիններ C, B1, B2, PP, ինչպես նաև կալիում, նատրիում, մագնիում և երկաթ:
Հապալաս
Հապալասը պարունակում է մեծ քանակությամբ վիտամիններ C, B, P, ինչպես նաև մագնիում, երկաթ և մի շարք այլ օգտակար նյութեր: Այն ունի անոթներն ամրացնող, հակաբորբոքային, ինչպես նաև աղեստամոքսային համակարգը վերականգնող հատկանիշներ: Հապալասը լավացնում է տեսողությունը, իջեցնում արյան մեջ շաքարի պարունակությունը, ինչպես նաև բարելավում նյութափոխանակությունը:
Հաղարջ
Հատապտուղների մեջ սև հաղարջը հերոս է վիտամին C-ի պարունակությամբ: Այն նաև պարունակում է շաքար, պեկտիններ և եթերային յուղեր, ի դեպ դրանք շատ են ոչ միայն հենց պտղի, այլ նաև տերևների մեջ: Սև հաղարջն օգնում է վերականգնել իմունիտետը և բարձրացնել օրգանիզմի տոնուսը: Սև հաղարջի տերևի մշտական օգտագործումը թուլացնում է գլխուղեղում արյան ճնշումը և բուժում գլխացավը:
Բալ
Բալը պարունակում է մի շարք օգտակար նյութեր՝ կալիում, նատրիում, կալցիում, մագնիում, ֆոսֆոր, վիտամիններ A, B1, B2, C և այլ օգտակար նյութեր: Բալն օժտված է հակաբորբոքային, միզամուղ, անոթներն ամրացնող և օրգանիզմը մաքրող հատկություններով: Բալի հյութը մարսողությունը լավացնող և տոնուսը բարձրացնող միջոց է:
Ծիրան
Ծիրանը պարունակում է մի խումբ վիտամիններ, որոնք ամրացնում են արյունատար անոթները, հակաբակտերիալ և ճառագայթներից պաշտպանող հատկություն ունեն՝ պեկտիններ, վիտամիններ P, A, B1, B, B6, կալիումային աղեր, կալցիում, երկաթ, ֆոսֆոր,մագնիում, օրգանական թթուներ: Ապացուցված է, որ 100 գրամ ծիրանն արյունարտադրության վրա նույն ազդեցությունն է ունենում, ինչ 250գրամ թարմ լյարդը: Ծիրանը բարելավում է նաև հիշողությունը և բարձրացնում ուղեղի ակտիվությունը:
Կծու պղպեղ
Վիտամին C-ի պարունակությամբ պղպեղը չի զիջում կիտրոնին և սև հաղարջին: Պղպեղը պարունակում է նաև վիտամիններ B1, B2, B6 և PP, որը վերջինիս օգտակար է դարձնում դեպրեսիաների, անքնության և գերհոգնածության ժամանակ: Պղպեղի մեջ առկա կապսացինը կանխում է վնասակար բակտերիաների ավելացումն աղեստամոքսային համակարգում, ինչպես նաև մաքրում է արյունը և կանխում տրոմբի առաջացումը: Պղպեղի հյութը շատ օգտակար է եղունգների և մազերի համար:
Ձմերուկ
Բոլորին հայտնի է ձմերուկի միզամուղ հատկությունը, այն նաև օգնում է լյարդի աշխատանքին և օրգանիզմից հանում խելոստերինը: Ձմերուկը հարուստ է կալիումով, վիտամիններ C և PP-ով: Պարունակում է կարոտին, երկաթ և B խմբի վիտամիններ: 150 գրամ ձմերուկը բավարար է օրեկան մագնիումի անհրաժեշտ պաշարը լրացնելու համար: 100 գրամ ձմերուկը պարունակում է ընդամենը 38 ԿԿԱԼ, այն նաև արագ հագեցնող հատկություն ունի: Ձմերուկն իդեալական է այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են նիհարել`առանց իրենց առողջությանը վնասելու: