Առողջապահություն 

Երեք օր սննդից հրաժարվելը կարող է լիովին կարգավորել իմունային համակարգը

Երեք օր սննդից հրաժարվելը կարող է լիովին կարգավորել իմունային համակարգը, անգամ՝  մեծահասակների:  Մասնագետների կարծիքով՝ խոսքը «զգալի ձեռքբերման» մասին է:

 

 

Շատ դիետոլոգներ քննադատում են  սննդից հրաժարվելը և սոված մնալը, կարծելով, որ այն լուրջ վնաս կարող է հասցնել առողջությանը, սակայն նոր ուսումնասիրությունների արդյունքում պարզվեց, որ ծոմից հետո ցողունային բջիջները սկսում են մեծ քանակությամբ արյան սպիտակ բջիջներ արտադրել, որոնք ակտիվորեն «կռվում» են տարբեր ինֆեկցիաների դեմ:

 

Հարավային Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները  կարծւմ են, որ իրենց բացահայտումը կարող  է շատ օգնել,  մասնավորապես՝  թույլ իմունային համակարգ ունեցող մարդկանց, օրինակ՝ քաղցկեղով հիվանդներին քիմիաթերապիայից հետո:

 

Մեծահասակները նույնպես կարող են ծոմ պահել, քանի որ այն զգալիորեն կբարձրացնի նրանց իմունային համակարգը և կօգնիի նրանց հաղթահարել տարներ հիվանդություններ:

 

Ինչպես փորձագետներն են ասում, սովածությունը հստակորեն «սեղմում է» «վերականգման կոճակը»՝ ստիպելով ցողունային բջիջներին նոր լեյկոցիտներ արտադրել:

 

Սովածությունը ցողունային բջիջներին «հրաման է տալիս». «Դեպի՛ առաջ» ՝ բազմանալու ու համակարգը վերականգնելու համար: Բացի այդ, օրգանիզմը ազատվում է ծերացած կամ վնասված բջիջներից: Այդ պատճառով էլ մեծահասակները ծոմի օգնությամբ կարողանում են ազատվել խոր բջիջներից և ձեռք բերել նորերը:

 

 

Ուսումնասիրության արդյունքում հետազոտությունը անցնողները պարբերաբար վեց ամիսների ընթացքում ծոմ են պահել՝ երկուսից մինչև չորս օր: Հետազոտողները պարզել են, որ ծոմը օգնում է նաև ազատվել «ծերության» բջիջներից և քաղցկեղ առաջացնող բջիջներից:

 

Երբ մարդը սոված է մնում, օրգանիզմը աշխատում է էներգիա պահպանել և այդ պատճառով էլ օրգանիզմից մեծ քանակությամբ մաքրվում են չօգտագործվող իմունային բիջներ: Ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ ծոմի ժամանակ օրգանիզմից մեծ քանակությամբ լեյկոցիտներ են պակասում: Իսկ երբ մարդիկ սկսում են կրկին սնունդ օգտագործել, սպիտակ արյան բջիջները կրկին հայտնվում են: Որտեղի՞ց ե դրանք հայտնվում:

 

Եթե այս բացահայտումը հաստատվի կլինիկական պայմաններում, ապա ծոմային բուժումը կարող է դառնալ ամենատարածվածներից մեկը:

 

Գիտնականները նաև զգուշացում են այս մեթոդին անցնելու համար պետք է նախ խորհրդակցել դիետոլոգների և բժիշկների  հետ:  Բացի այդ ծոմային բուժումը պետք է տևի երեք օրից ոչ ավել:

 

 

 

Նույն շարքից