Առողջապահություն 

Քաղցկեղով հիվանդներին կուղարկեն տիեզերք՝ բուժվելու

Գերմանացի և դանիացի գիտնականները հայտարարել են, որ տիեզերքն իր մեջ քաղցկեղի բուժման գաղտնիքներ է պարունակում, գրում է zdorovieinfo.ru-ն:

«Տիեզերքում կամ անկշռելիության արհեստական պայմաններում արված փորձարկումները մեզ թույլ են տալիս առավել խորությամբ հասկանալ կենդանի օրգանիզմում ընթացող շատ գործընթացներ»,- ասում է Օրհուսի համալսարանի (Դանիա) կենսաբուժության և դեղագիտության ամբիոնի աշխատակից Դանիելա Գաբրիել Գրիմը: «Առանց ավելորդ համեստության՝ մենք դարձել ենք միկրոգրավիտացիայի պայմաններում ուռուցքների աճի մեխանիզմների ուսումնասիրման ոլորտի առաջամարտիկները: Վերջնական արդյունքում մենք հույս ունենք քաղցկեղային բջիջներում հայտնաբերել նոր թիրախներ, որոնց հաղթելով՝ հնարավոր կլինի բուժել նախկինում անբուժելի համարվող քաղցկեղային հիվանդությունները»,- ասել է նա:

Իրենց փորձարկումներն իրականացնելու համար գիտնականներն օգտագործել են չինական անօդաչու Շենչժոու-8 տիեզերական սարքը, որը տիզերք էր ուղարկվել 2011 թվականի հոկտեմբերի 31-ին: Քաղցկեղածին բջիջները տեղակայվել էին համապատասխան միջավայրում: Բոլոր փորձարկումները իրականացվել էին ավտոմատ ռեժիմով: Սարքը վայրէջք էր կատարել նույն թվականի նոյեմբերի 17-ին, և գիտնականները միանգամից սկսել էին զբաղվել ստացված նմուշների ուսումնասիրմամբ: Պարզվել էր, որ փոփոխված գրավիտացիայի պայմաններում չարորակ բջիջների ակտիվությունն զգալիորեն իջել է: 

Նույն շարքից