Իրանը ակտիվորեն ռազմական տեխնիկա ու սպառազինություն է տեղափոխում Սիրիա: Վերջին ամսում զգալիորեն աճել է իրանական Ил-76 ռազմական ինքնաթիռների թռիչքների հաճախականությունը: Այս մասին հայտնում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը:
Իրանի հեղափոխական գվարդիայի տրանսպորտային Ил-76 ինքնաթիռները ռեգուլյար թռիչքներ են իրականացնում դեպի Դամասկոս, Լաթաքիա ու Պալմիրայի օդանավակայան:
Այն, որ Իրանը ռազմական օգնություն էր ցուցաբերում Սիրիային՝ իրողություն է, սակայն, վերջին ամսում ռազմական փոխադրումները ինտենսիվ բնույթ են կրում:
Միաժամանակ Ռուսական ինքնաթիռները նույնպես ակտիվացրել են իրենց չվերթերը դեպի Սիրիա: