Խաղողի օգտակարության և վնասակարության մասին կարելի է շատ խոսել: Նրանք, ովքեր տառապում են շաքարային դիաբետով կամ ուզում են նիհարել, խաղողը հակացուցված է: Խաղողը շատ գլյուկոզա է պարունակում, ինչի հետևանքով արյան մեջ կարող է շաքարի կտրուկ բարձրացում տեղի ունենալ: Խաղող կարող են ուտել նրանք, ովքեր խնդիրներ չունեն ենթաստամոքսային գեղձի հետ, գրում է zdoroviya.org-ը:
Իսկ ահա նրանց համար, ովքեր զբաղված են մտավոր կամ ֆիզիկական աշխատանքով, խաղողն օգտակար է, քանի որ խաղողի հատիկներում առկա գլյուկոզան արագ է ներծծվում: Խաղողն օգնում է նաև այտուցվածության դեպքում, քանի որ միզամուղ հատկություն ունի: Բացի այդ, խաղողի մեջ առկա նյութեը դրականորեն են ազդում աղիքների միկրոֆլորայի վրա:
Խաղողը հարուստ է թթուներով, որոնք օգնում են ճարպերի փոխանակությանը, իջեցնում խոլեստերինի մակարդակը: Խաղողից պետք է խուսափեն մարդիկ, ովքեր խնդրներ ունեն ատամների հետ:
Խաղողի հյութը կարող է օգնել միգրենի դեպքում: Անհրաժեշտ է պարզապես խմել առավոտյան՝ սոված վիճակում: Բացի այդ, խաղողի հյութը լավացնում է իմունային համակարգը: