«Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները Իրաքի հյուսիսային մասում գտնվող Մոսուլ քաղաքում 127 երեխա են առեւանգել:
Մոսուլում «Քրդական դեմոկրատական կուսակցության» ներկայացուցիչ Սաիդ Մամուզինիի խոսքով ՝ առեւանգվածներին տանելու են հատուկ ճամբարներ, որտեղ երեխաներին սովորեցնում են մահապարտ դառնալ: Մի հայր, փորձելով պաշտպանել իր զավակներին, երկու ահաբեկչի է սպանել:
Առեւանգված երեխաները 11-ից 15 տարեկան են: Նրանց սովորեցնելու են ինչպես օգտվել զենքից, կազմակերպել ու անցկացնել ահաբեկչական գործողություններ, հաղորդում է Informing-ը: