Նիհարել ցանակցող կանայք ոչ միշտ են կարողանում գրագետ սննդակարգ ընտրել՝ չիմանալով՝ որ սննդամթերքներն են օգնում նիհարել, իսկ որոնք՝ ոչ:
Իսկ նիհարելու համար սննդակարգում կարելի է ընդգրկել բոլոր մրգերը՝ բացառությամբ քաղցր մրգերի և բանանի: Ինչ վերաբերում է կաթնամթերքին ապա դրա յուղայնությունը չպետք է գերազանցի 1,5 տոկոսը: Չպետք է մոռանալ մսի մասին: Ավելի ճիշտ կլինի ուտել անյուղ տավարի միս, հավի կրծքամիս և ճագարի միս:
Սննդակարգից պետք է բացառել տապակած, յուղոտ ուտեստները, մայոնեզը, սահմանափակել ալկոհոլը, սպիտակ հացի փոխարեն նախընտրել սևը: Քաղցր սուրճի փոխարեն խմել հյութեր, կանաչ թեյ: