Մշակույթ 

Լեոնարդո Դի Կապրիոն վերջապես ազատվել է մորուքից

Դերասան Լեոնարդո Դի Կապրիոն նորից իրեն է նմանվել, գրում է 7days.ru-ն: Մոտ 1 տարի դերասանի արտաքին տեսքը սարսափեցրել է նրա միլիոնավոր երկրպագուհիներին: Այդ ամբողջ ընթացքում հայտնի սրտակերի դեմքը ծածկված է եղել խիտ մորուքով: Բացի դրանից՝ դերասանը զգալիորեն գիրացել էր և իր տարիքից՝ 40 տարեկանից շատ ավելի մեծ էր երևում:

Նշվում է, որ դերասան այդ զոհողություններին գնացել է, քանի որ պետք է ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի «Կենդանի մնացածը» ֆիլմում մարմնավորեր 19-րդ դարում ապրող կանադացի որսորդի:

Հիմա, երբ ֆիլմի աշխատանքներն ավարտվել են, Լեոն ազատվել է մորուքից: Մալիբուում դիմակահանդեսին Լեոն ներկա է եղել միայն մի քիչ չսափրած դեմքով:

Նույն շարքից