Ռազմական 

Սիրիական բանակը ձեռնամուխ է եղել Պալմիրայի ազատագրմանը

Սիրիայի կառավարական զորամիավորումները ձեռնամուխ են եղել ԻՊ ահաբեկիչների վերահսկողության տակ գտնվող հնագույն Պալմիրա քաղաքի ազատագրման օպերացիային:

Բաշար Ասադին հավատարիմ զորամիավորումները ընդհուպ մոտեցել են քաղաքի մատույցներին, ահաբեկիչներից նրանց բաժանում է ընդամենը 800 մետր հեռավորություն: Այս մասին հայտնում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը:

Սիրիական բանակի առջեւ խնդիր է դրված գրավել քաղաքի մերձակա բարձունքներն ու անցնել վերջնական գրոհի:
Ռազմաճակատի առաջնագծում ծավալված մարտերի ընթացքում հաջողվել է վնասազերծել 13 գրոհայինների, որոնց զգալի մասը Միջին Ասիայից ժամանած վարձկաններ են:

Նույն շարքից