Հղիությունն ու մազերի ներկումը շատ մայրիկների համար արդիական թեմա են, որոշ դեպքերում՝ նույնիսկ խնդիր: Սակայն յուրաքանչյուր կին ինքը պետք է որոշում կայացնի՝ կախված իր օրգանիզմի վիճակից, գրում է baby.ru-ն՝ հիշեցնելով, որ ոչ գիտականորեն, ոչ էլ գործնականում հաստատված չեն այն խոսակցությունները, համաձայն որոնց մազերի ներկի քիմիական միացությունները ազդեցություն են թողնում պտղի վրա:
Երբ հոտառությունը սրվում է և որոշ հոտերից ապագա մայրիկներն իրենց վատ են զգում, չարժե օրգանիզմը փորձության ենթարկել: Մազերը ներկել պետք չէ նաև ալերգիկ ռեակցիաների դեպքում: Սա կարող է իմունային համակարգի համար հավելյալ ծանրաբեռնվածություն ստեղծել:
Արժե նշել, որ հղիության ընթացում կնոջ օրգանիզմի հորմոնալ փոփոխությունների ֆոնին մազերի ներկումը կարող է բացարձակապես անսպասելի արդյունք տալ: