Արաբական կոալիցիայի օդուժը ռմբակոծել է Սանայի նախագահական պալատը: Այս մասին հայտնել է ռազմական աղբյուրը, նշելով, որ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ արաբական կոալիցիայի ռմբակոծիչները բացի նախագահական պալատից, ռմբակոծել են նաեւ մոտական ստորգետնյա թունելը: Այս մասին հայտնում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը:
Ընդհանուր առմամբ պալատի ուղղությամբ 2 ժամվա ընթացքում արձակվել է առնվազն 30 հրթիռ: Ռմբակոծվել է նաեւ Եմենում Արաբական Էմիրությունների դեսպանատունն, որ անձնակազմը վաղուց էվակուացվել էր Սանայից:
Տուժածների ու ավերածությունների մասին տվյալները դեռեւս բացակայում են: