Ռուսաստանը ծրագրում է Հայաստանի եւ ՀԱՊԿ երկու այլ դաշնակիցների` Ղրղըզստանի եւ Տաջիկստանի հետ ստեղծել միասնական հակաօդային պաշտպանության համակարգ։
Ինչպես հաղորդում է ТАСС–ը, հայ–ռուսական համաձայնագրի նախագիծը` Կովկասի տարածաշրջանում միասնական համակարգի ստեղծման վերաբերյալ անցել է ներպետական համաձայնեցման փուլը եւ պատրաստվում է ստորագրման։
«Հուսով եմ` այս տարի կավարտվի համաձայնեցումը», - ասել է ՌԴ գլխավոր շտաբի պետ, Օդատիեզերական ուժերի հրամանատարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Պավել Կուրաչենկոն:
Նմանատիպ համաձայնությունները Ղրղըզստանի եւ Տաջիկստանի հետ գտնվում են ներգերատեսչական համաձայնեցման փուլում։
Հիշեցնենք, որ ԱՊՀ մասնակից պետությունների Պաշտպանության նախարարների խորհրդին կից ՀՕՊ հարցերով համակարգող հանձնաժողովի հերթական նիստը տեղի կունենա 2016թ. ապրիլին Տվերում։