Արյան մեջ խոլեստերինի մակարդակն իջեցնող դեղամիջոցները անսպասելի ազդեցություն են թողնում մեծահասակ մարդկանց վրա, իջնում է նրանց շարժողունակությունը, գրում է The Daily Mail-ը: Ստացվում է, որ ուղեղի և սրտի կաթվածներից խուսափելը նվազեցնում է ֆիզիկական ակտիվությունը, ինչն ինքնին վտանգավոր է:
Օրեգոնի համալսարանի ներկայացուցիչ Դևիդ Լիի կարծիքով, ակտիվության պակասը տարեց մարդկանց մոտ հանգեցնում է քաշի ավելացման, ինչն էլ խնդիրներ է առաջացնում սիրտ-անոթային համակարգի աշխատանքի հետ, թուլացնում մկանները:
Այսպես, խոլեստերինի մակարդակն իջեցնող դեղահաբեր օգտագործողների 30 տոկոսը բողոքում է մկանային ցավերից: Ոմանք ասում են, որ պակաս ակտիվ են զգում իրենց, թուլության և հոգնածության զգացողությու ունեն: Այսպես են արտահայտվել 65 տարկան և բարձր 3071 հարցվածներ: