Ժաննա Ֆրիսկեի երկրպագուհին գիրք է գրել հայտնի երգչուհու կյանքի մասին։ 70 էջից բաղկացած «Կյանքի էլեկտրասրտագրություն» գիրքը լույս կտեսնի այս աշնանը։ Հեղինակը 24-ամյա բուժքույր է, հայտնել է muz-tv.ru-ն։
Ֆրիսկեի հայրն արդեն հասցրել է կարդալ գրքի սևագիր տարբերակը և կիսվել իր տպավորություններով։
«Գիրքը կարդացել եմ մի քանի ժամվա ընթացքում, իսկ հետո ամբողջ գիշեր արտասվել եմ: Գրքում ամեն ինչ շատ ճիշտ է նկարագրված»,- ասել է Վլադիմիր Բորիսովիչը: