Առողջապահություն 

Տարածված սխալներ այրվածքների բուժման ժամանակ

 

Երբեք մի փորձեք ինքնուրույն բուժել երրորդ և չորրորդ աստիճանի այրվածքները: Պարզապես վերքը ծածկեք խոնավ շորով և տուժածին հասցրեք հիվանդանոց:



Այրված մասի վրա մի լցրեք սպիրտ, օդեկոլոն կամ կալիումի պերմանգանատ (մարգանցովկայի լուծույթ): Սրանք միայն կգրգռեն մաշկը: Այրված մասը պետք է պահել հոսող ջրի տակ, հետո համապատասխան քսուքներ քսել: Չպետք է այրվածքի վրա կարագ կամ թթվասեր քսել, քանի որ յուղը չի թողնում մաշկը շնչի, ինչի հետևանքով էլ այրվածքն ավելի է խորանում: 

Նույն շարքից