Մշակույթ 

«Ռեինկարնացիան», «Բումբոքսը» և «ՈւմաՏուրմանը» Երևանում հանդես կգան բացօթյա համերգով

Սիրված երեք խմբեր' «Ռեինկարնացիան» (Հայաստան), «Բումբոքսը» (Ուկրաինա) և «ՈւմաՏուրմանը» (Ռուսաստան) Երևանում բացօթյա համերգով հանդես կգան:

Համերգի կազմակերպիչ One Production ընկերությունը տեղեկացնում է, որ այն տեղի կունենա սեպտեմբերի 19-ին «Հանրապետական» մարզադաշտին հարակից տարածքում:

Հինգ ժամանոց այս բացօթյա համերգը հավակնում է լինել վերջին տարիներին կազմակերպված միջոցառումներից ամենամարդաշատը: Խմբերից յուրաքանչյուրը ելույթ է ունենալու 90 րոպե: Համերգը ներառելու է հայտնի ու սիրված կատարումներ, հիթեր, որոնք եղել են խմբերի հաջողության գրավականը:

Նույն շարքից