Գազավորված ըմպելիքներ օգտագործող մարդիկ ավելի շատ ֆրուկտոզա են ստանում, քան գրված է պիտակի վրա, պարզել են ամերիկացի գիտնականները, գրում է mignews.com-ը:
Նմանօրինակ եզրահանգման նրանք եկել են՝ ուսումնասիրելով 34 հայտնի գազավորված ըմպելիքների՝ Coca-Cola-ի, Pepsi-ի, Dr Peppe-իr, Mountain Dew-ի և Sprite-ի բաղադրությունները:
Գիտնականներին հաջողվել է պարզել, որ դրանց բաղադրության մեջ եղած մեծաքանակ ֆրուկտոզան օրգանիզմի վրա առավել կործանարար ազդեցություն է թողնում , քան սովորական շաքարը:
Ֆրուկտոզայի հիմքով խառնուրդը ծանրաբեռնվածություն է առաջացնում հատկապես լյարդի համար: Միաժամանակ, գազավորված ըմպելիքների պիտակի վրա սախարոզի պարունակության մասին տեղեկատվությունը մարդկանց թույլ չի տալիս գնահատել դրանց իրական վտանգը: