Լոնդոնի համալսարանական քոլեջի մասնագետները պարզել են, որ ցավի հանդեպ ամենազգայուն մասերը մարդու ճակատն ու մատների ծայրերն են, գրում է mignews.ru-ն:
Ուսումնասիրությունների շրջանակներում գիտնականներն օգտագործել են լազեր, որի ազդեցությունը ստուգել են 26 կամավորների վրա: ոՓորձի վերջում կամավորները նկարագրել են, թե մարմնի որ մասում են առավել ինտենսիվ ցավ զգացել:
Ապացուցվել է, որ հետազոտությունների ընթացքում կիրառված լազերը ազդել է միայն մաշկի վերին շերտի ցավային ռեցեպտորների վրա, առավել խորը շերտերը ներազդեցության չեն ենթարկվել: Գիտական փորձի ճշգրտության համար ցավային ազդեցություն գործելուց առաջ կամավորների աչքերը փակվել են: