Առողջապահություն 

Անհրաժե՞շտ է արդյոք ցերեկային քունը երեխային

Մինչև 4 տարեկան երեխաների համար ցերեկային քունն անհրաժեշտություն է, ոչ թե պարզապես բժշկի խորհրդատվություն: Մանկական օրգանիզմը դեռևս ի վիճակի չէ դիմակայել առանց հանգստի:

 

Կարծիք կա, որ կյանքի երկրորդ տարում երեխայի ցերեկային քունը պետք է կազմի մոտ 2 ժամ, հակառակ պարագայում օրվա վերջին նա կդառնա համառ: Սակայն անիմաստ է նաև նրան երեկոյան քնեցնելը: Պատճչառն այն է, որ գիշերվա ընթացքում երեխան կարող է արթնանալ:

Անհրաժեշտ է իմանալ, որ ցերեկային քնի ժամանակ գիշերազգեստը պարտադիր չէ: Բավական է միայն շապիկը: Պետք չէ փակել վարագույրները, քանի որ մթությունն ասոցացվում է գիշերվա հետ: Կիսամութը երեխայի ցերեկային քունը կարող է ձգել մինչև 4 ժամի, ինչը կարող է խախտել օրվա ռեժիմը:

 

Երբ երեխան քնած է, մի անհանգստացեք, որ նա կարող է արթնանալ շշուկներից: Կատարյալ լռություն ապահովել չեք կարող և ոչ էլ պետք է: Սովորելով քնել լռության պայամաններում՝ երեխան այնուհետ շատ դժվար կքնի փոքր-ինչ աղմկոտ պայմաններում:

Նույն շարքից