Առողջապահություն 

ԱՄՆ-ում 6-ամյա աղջիկը թմրանյութ է տարել դպրոց

  ԱՄՆ-ի Ֆիլադելֆիա նահանգում 6-ամյա աղջիկը 11 տուփ հերոյին է տարել դպրոց: Դպրոցականը թմրանյութը գտել է մոր և նրա ընկերոջ մոտից, որոնց արդեն ձերբակալել են:

Երեխայի մորը՝ Մարի Խանտերին, և նրա ընկերոջը՝ Քրիստոֆեր Ջեկինսին, մեղադրանք է ներկայացվել տանը թմրանյութ պահելու և երեխաների առողջությանը վնաս հասցնելու համար:

   Հերոյինը դպրոց բերելու հետևանքով ամբողջ դասարանը հոսպիտալացվել է: Աշակերտներից մեկի մոտ ուժեց փորացավ է սկսկվել, ուսուցչուհին նկատել է նրանց մոտ արդեն բացված և օգտագործած թմրանյութի տուփերը և զանգահարել է հիվանդանոց: 20 աշակերտները ստուգումից հետո ուղարկվել են տուն:

Նույն շարքից