Առողջապահություն 

Հինգ կանոն նախքան վիրահատւթյան մտնելը

 

Վիրահատությանը  պատրաստվելը կարող  է  լինել  սթրեսային  և  ճնշող:Անհանգիստ  զգացողությունը  ընդհանուր  է  բոլորի  համար  և չկա  ընտրության  հնարավորություն  դրանից  ազատվելու  համար:

 

Նախքան  վիրահատարան  մտնելը  դուք  փորձում  եք  շատ  հարցեր  տալ՝   որոնելով  դրանց  պատասխանները: Բժիշկներն  ու  բուժքուրերը   ամենահնարամիտ  մարդիկ  են: Նրանք  լավ խորհրդատուներն  են  ովքեր Ձեզ  պետք  են  նախքան  վիրահատությունը,  վիրահատության  ընթացքում  և  վիրահատությունից  հետո:

 

Վիրահատության  պահից  սկսած    պետք  է  լինի  կարգ ու  կանոն    մինչև   ապաքինումը ,  պետք  է  անկաշկանդ    տալ  այն  հարցերը,   որոնք  ծագում  են  քեզ  մոտ: Տեղեկացված  լինելը  օգնում  է  վերացնելու   անհանգստությունը  և   ուժ  է  տալիս:

 

 

Ահա  մի  քանի  խորհուրդներ , որոնց  մասին    պետք  է  իմանալ  նախքան  վիրահատության  մտնելը՝




1-Արդյոք  կարիք  ունեմ  վիրահատության

Առաջինն ու  ամենագլխավորը  հասկանալն է ,  արդյոք  կա  վիրահատության  կարիք,   թե  ոչ: Կամ  կա՞  արդյոք  բժշկական  միջամտության  կարիք: Կա՞  արդյոք   ընտրելու  հնարավորություն: Որոնք  են  այն  ռիսկերն  ու  առավելությունները  կապված  ամեն մի  փուլի  հետ:  Արդյոք  ապահովագրված  եք  այդ  պրոցեսում:

 

Շատ   մարդիկ  փորձում  են  համացանցից  գտնել  այս  հարցերի  պատասխանները: Որոշները  փնտրում  են  այնպիսի  վերնագրեր  ինչպիսիք  են՝ «Վիրահատություն »կամ   «Պրի -վիրահատություն» ՝փորձելով  գտնել  ճիշտ  ինֆորմացիա, բայց  նախազգուշացվում  է  հիվանդներին  խուսափել օնլայն  վիրահատության  մասին  տեղեկատվությունից:

 

Դուք   կարող  եք   համացանցը   համարել   որպես  տեղեկատվություն,  սակայն  հիշեք,  որ այնտեղ  մեջբերված  է ընդհանուր  տեղեկատվություն, այն  մանրամասն  ինֆորմացիա  չէ  հատուկ  դեպքերի  մասին: Ամեն  հիվանդ  յուրահատուկ  է:  Ես  իմ  ընտանիքին  հիշեցնում  եմ  որ,-«Բժիշկները  ոչ  թե  զեբրաներ  են  այլ  ձիեր» դուք  պետք  է  հազվադեպ  համացանցից  փնտրեք  այդ  «զեբրաներին»:

 

 

 

2-Որտե՞ղ  է  կատարվելու  վիրահատությունը  և  արդյոք  բուժհաստատությունները  ունեն  համապատասխան  փորձ

Նախքան  վիրահատության օր  սահմանելը  դուք պետք  է  իմանաք , թե  որտե՞ղ  է  իրականացվելու    վիրահատությունը: Դուք  պետք  է  իմանաք  դրանց  փորձի  մասին  և  վիրահատական  փորձաքննություն  անցնեք  կլինիկաներում  և  հիվանդանոցներում:

 

Պետք  է  իմանալ  թե  քանի  տարիների  փորձ  ունի տվյալ  հիվանդանոցը:Արդյոք   պետք  է   գնալ   հատուկ  հիվանդանոց  և  արդյոք ունեք  միք անի  ընտրության  հնարավորություն:Կարո՞ղ  է  այդ  պրոցեսը  կատարվել  վիրաբուժական  կենտրոնում  կամ   հիվանդների  համար  նախատեսված  կառույցում:

Եթե    հիվանդը  երեխա  է,  ապա  համոզված  եղեք  թե  արդյոք  հիվանդանոցը  ունի  փորձ  կապված  մանկաբուժության հետ: Դուք   նաև  պետք  է  ապահովագրեք   Ձեր առողջությունը: Որոշ  ապահովագրական  ընկերություններ  չեն  վճարում  բուժման  պրոցեսի  համար,   այլ  կերպ  ասած  Ձեր   հիմնական  խնամքից  է  կախված  թե  Դուք  ինչ  հարաբերությունների  մեջ  կլինեք  այդ  կառույցների  հետ:

 

 

3-Ինչպե՞ս  ֆիզիկապես  և  հոգեպես   պատրաստվել  այդ  ընթացքին

Ֆիզիկական  պատրաստությունը  վիրահատական  պրոցեսի անբաժանելի մասն է կազմում և որոշ  մարդկանց  պետք  է   փոքրիկ  պատրաստություն:

 

 

Հինգ  կանոն,  որ  պետք  է  անել

Իմացեք  թե  արդյոք  ունեք  թեստ  անցնելու  կարիք  կամ  պետք  է  անել  որոշ փոփոխություններ  դեղամիջոցներ  ընդունելու  ռեժիմի  հետ  կապված:Հարցրեք  ձեր  բժշկին,   թե  ի՞նչ  պետք  է  ուտել  և  խմել   նախքան  վիրահատվելը: Եթե    ծխում  եք,  իմացեք   թե  դա  ի՞նչ  հետևանքներ  կարող  է  ունենալ:Համոզված  եղեք,  որ  լավ  սնունդ  եք  ընդունել  և  բավականաչափ  քնել : Շատ   կարևոր  է,  որ   հետևեք        անձնական  հիգենիային  նախքան  վիրահատվելը:

 

 

 

4-Որո՞նք  են  անզգայացման  տարբերակները

Շատ  մարդիկ  կարծում  են , որ  անզգայացման  պրոցեսի  բարդությունները  բժիշկների  թերի  աշխատանքի  արդյունքն  են: Պետք է    բժշկի  հետ  անզգայացման  տարբեր  տիպերի  մասին խոսել: Որոշ  վիրահատություններ  տարբերակում  են   մի քանի  տիպի   անզգայացումներ, և  դուք  պետք  է  ունենաք  միքանի  տարբերակներ,  բայց  եթե    ունեք    ընտրելու  հնարավորություն,   իմացեք դրա  առավելությունների  և  թերութությունների  մասին:

Անզգայացումից  առաջ  անհանգստանալը  դա  նորմալ  է ,սակայն   տեղեկացված  լինելը  մեղմացնում  է  վախի   զգացումը:

 

 

 

5-Ինչպե՞ս  պետք  է  լինի  ապաքինումը

Բարդությունները  վիրահատությունից  առաջ    սովորաբար անխուսափելի են ,  բայց  Դուք  կարող եք   օգնել  նվազեցնելու  ռիսկերը՝  հոգ  տանելով   ձեր   մասին  նախքան  վիրահատարան  մտնելը:

 

 

 

Դու  կարող  է  լավ  չզգալ  վիրհատությունից  հետո



Վիրահատությունից  հետո    հնարավոր  է որ ցավեր  ունենաք ,  սրտխառնոց  կամ   փսխումներ: Հարցրեք   Ձեր   բժշկին ,թե  դուք  ինչպես  կարող  եք    մեղմացնել  այդ   սովորական  ռեակցիան: Սովորեք  սպասելու  Ձեր   առողջացմանը,   այդպես  ավելի  լավ  կլինի: Հարցրեք  ձեր ցավի  տարբերակների  մասին:

 

Եվ   պարզեք,   թե  ինչ  պետք  է  բացառես  առաջիկա  հետվիրահատական  շաբաթում, որը կօգնի  թեթևացնելու    առողջացման  ընթացքը:

 

Նույն շարքից