Առողջապահություն 

Քո սննդի գույները. ամեն օր փոխում ենք դրանք

Հավանաբար քչերը գիտեն, որ վիտամիններից բացի՝ մրգերն ու բանջարեղենը  նաև ֆիտոնուտրիենտներ են պարունակում, որոնք մեր օրգանիզմը պաշտպանում են շրջակա միջավայրի ազդեցությունից: Հատկանշական է, որ տարբեր գույների մրգերն ու պտուղները ամենատարբեր ֆիտոնուտրիենտներ են պարունակում:

 

Կարմիր մրգերը նպաստում են թոքերի և ստամոքսի առողջությանը, իջեցնում ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունը: Ազնվամորու, ելակի, հաղարջի և նռան մեջ եղած թթուներն ուժեղ հակաօքսիդանտներ են:

 

Դեղին կամ նարնջագույն մրգերն ապահովում են լավ տեսողություն, օրգանիզմի աճ և զարգացում, ինչպես նաև պահպանում մաշկի խոնավությունը: Օգտակար են հատկապես նարինջը, թուրինջը, կիտրոնը և մանդարինը:

 

Կանաչ գույնի մրգերն ու պտուղները բարենպաստ ազդեցություն են թողնում տեսողության, թոքերի, ոսկորների ու ատամների վրա:

Բուսական ծագման կապույտ և մանուշակագույն մթերքներն ապահովում են սրտի և ուղեղի լավ աշխատանքը, նպաստում ոսկրերի առողջությանը:

Նույն շարքից