Հարվարդի համալսարանի գիտնականները ինֆարկտի ռիսկը իջեցնող շիճուկ են մշակել, գրում է The Daily Telegraph-ը: Հայտնագործության հիմքում ընկած է մարդու լյարդի մեջ գտնվող PCSK9 հատուկ գենի վրա ներազդեցության տեխնոլոգիան:
Փորձերը կատարվել են մկների վրա: Մի քանի օրվա ընթացքում գիտնականներին հաջողվել է կենդանիների արյան մեջ քառասուն տոկոսով նվազեցնել խոլեստերինի մակարդակը: Նրանք հայտարարել են, որ շիճուկը 30-90 տոկոսով կարող է նվազեցնել ինֆարկտի հավանականությունը:
Գիտնականները նշել են, որ շիճուկն ստեղծվել է PCSK9 գենի մուտացիայի հիմքով, որն առկա է Եկրկրագնդի բնակչության շուրջ 3 տոկոս մարդկանց մոտ: Մուտացիայի ենթարկված գենը արյան մեջ մշտապես ցածր է պահում խոլեստերինի մակարդակը: