Մշակույթ 

Bon Jovi համերգը չեղյալ է հայտարարվել Չինաստանում դալայ-լամայի պատճառով

Newsru.com կայքի փոխանցմամբ՝ Չինաստանի մշակույթի նախարարությունը չեղյալ է հայտարարել Bon Jovi ռոք խմբի համերգը Շանհայում և Պեկինում: Չիանկան իշխանություններին հայտնի է դարձել, որ հինգ տարի առաջ երաժիշտները դալայ-լամային ցույց են տվել իրենց ելույթի ժամանակ ներկայացվող տեսանյութում:

Հայտնի խումբը պետք է պատմության մեջ առաջին անգամ երկու համերգով հանդես գար Չինաստանում հաջորդ շաբաթ:

Տոմսերի արժեքն էր 75-600 դոլար: Ներկա պահին տոմսերի վաճառքը դադարեցված է: Պաշտոնապես չի հայտարարվում համերգը չեղյալ հայտարարելու պատճառը:

Նույն շարքից