Առողջ կենսակերպը, ամուր առողջությունը մարդուն թույլ են տալիս ապրել երկար և երջանիկ կյանքով: Բացի ճիշտ սնվելը՝ կան մի շարք այլ միջոցներ ևս, որոնք ամրացնում են իմունիտետը՝ ապահեվելով առոջղ ապրել:
Սպորտով զբաղվեք: Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը լավացնում է օրգանիզմի ընդհանուր վիճակը և օգնում տոքսիկ նյութերի՝ օրգանիզմից դուրս գալուն: Համաձայն ուսումնասիրությունների՝ սպորտով զբաղվող մարդիկ գրիպով 25 տոկոսով ավելի քիչ են հիվանդանում, քան առողջ կենսակերպ չվարող մարդիկ:
Ավելի շատ վիտամիններ ընդունեք՝ մրգերի և բանջարեղենների տեսքով:
Կոփեք օրգանիզմը: Եվ ավելի լավ է՝ մանկական տարիքից: Շատ կարևոր են ջրային և օդային վաննաները:, որոնք բարերար ազդեցություն են թողնում նյարդային, սիրտ-անոթային համակարգերի վրա, լավացնում արյան ճնշումն ու նյութափոխանակությունը:
Շատ սպիտակուցներ ընդունեք: Սպիտակուցներով հարուստ սնունդ համարվում են միսը, ձուկը, կաթնաշոռը, պանիրը, հացը, ընկույզն ու ձուն:
Թեյ խմեք: Օրական հինգ բաժակ թեյը էականորեն կամրապնդի ձեր օրգանիզմը:
Ուրախացեք: Դրական էմոցիաներ ունեցող մարդիկ երջանիկ և էնտուզիազմով լի են լինում, ավելի քիչ են հակված մրսածությանը:
Մեդիտացիայով զբաղվեք: Դա կօգնի հանգստացնել նյարդային համակարգը:
Լավ քնեք: Խորը քունը առողջ մնալու ամենալավ միջոցներից է:
Ձեռքերը լվացեք կրկնակի, քանի որ Կոլումբիայի համալսարանի գիտնականների խոսքով, մեկ անգամ թեկուզ հակաբակտերիալ օճառով լվացվելը անարդյունավետ է: