Արյան փոխներարկման շնորհիվ կարելի է փրկել մարդկային կյանքեր ու բարելավել նրանց առողջությունը
Շատ հիվանդներ, ովքեր արյան փոխներարկման կարիք ունեն, չեն ստանում անվտանգ արյուն ճիշտ ժամանակին : Յուրաքանչյուր պետություն պարտավոր է ապահովել արյան բավարար պահուստային քանակը, որը չի պարունակում ՄԻԱՎ-ի, հեպատիտի և այլ վարակիչ հիվանդությունների վիրուսներ, որոնք կարող են փոխանցվել փոխներարկման ժամանակ:
Արյան փոխներարկումը օգտագործվում է բուժման տարբեր տեսակների համար
Զարգացած երկրներում արյան փոխներարկման կարիք ունեցող հիվանդների շարքում մեծ թիվ են կազմում 65 և ավելի մեծ տարիք ունեցող մարդիկ՝ ավելի քան 76%: Փոխներարկումը իրականացվում է սրտ-անոթային վիրահատական միջամտությունների, սրտի տրանսպլանտացիաների, հեմատոլոգիական չարորակ ուռուցքների բուժման ժամանակ՝ որպես աջակցող թերապիա: Զարգացող երկրներում փոխներարկումը կատարվում է հղիության ժամանակ առաջացած դժվարությունների, մալարայիայով հիվանդ երեխաների բուժման համար, անեմիայի դեպքում:
Արյան պահուստային անհրաժեշտ քանակը կարելի է ապահովել միայն կամավոր դոնորության միջոցով:
Անվտանգ արյան անհրաժեշտ քանակը կարելի է ապահովել միայն կանոնավոր կամավոր արյան դոնորության միջոցով: Նման դոնորները համարվում են դոնորների ամենաանվտանգ խումբը, քանի որ նրանց շարքում ամենաքիչն է դիտվում տարբեր վարակների տարածվածությունը: ԱՀԿ-ն մշտապես խորհորդ է տալիս իրա անդամ-երկրներին՝ խրախուսել այդ երկրներում կամավոր արյան դոնորության զարգացումը:
60 երկրներում կամավոր անհատույց դոնորները ապահովում են 100% պահեստային արյուն
2012թ.-ին 73 երկրներ հայտարարեցին, որ իրենց պահուստային արյան 90%-ը ապահովում են կամավոր անհատույց դոնորների շնորհիվ: Նրանցից 60-ում ցուցանիշները հասել են 100%-ի: Բայց 72 երկրներում կամավոր ու անհատույց արյան դոնորները ապահովում են անհրաժեշտ արյան ավելի քիչ, քան 50%-ը, իսկ առավել նշանակալի մասը ձևավորվում է վճարովի դոնորների արյունատվությունների արդյունքում:
Ամեն տարի աշխարհում հավաքվում է ավելի քան 108 մլն արյուն
Այդ արյան 50%-ը հատկացվում է ցածր ու միջին զարգացած երկրներին, որտեղ ապրում է աշխարհի բնակչության 82%-ը: Զարգացած երկրներում արյան դոնորության ամենացածր ցուցանիշը ավելի քան 9 անգամ գերազանցում է զարգացող երկրներում դոնորության ամենաբարր ցուցանիշին:
Արյունատվության ցուցանիշները տարբերվում են՝ կախված երկրի զարգացվածության աստիճանից
Ավելի քան 10 000 կենտրոն 168 երկրում հայտնում են 83 մլն արյունատվության մասին: Արյունատվության տարեկան միջին ցուցանիշտ զարգացած երկրների համար 15 000-ն է, իսկ զարգացող երկրների համար՝ 3 100-ը:
Զարգացած երկրներում ավելի շատ արյան կամավոր դոնորներ կան
Զարգացած երկրներում արյունատվության միջին ցուցանիշը 36.8 է դոնորն է 1000 բնակչի հաշվով, միջին զարգացվածություն ունեցող երկրներում այդ ցուցանիշը կազմում է 11.7, իսկ աղքատ երկրներում ՝ 3.9:
Դոնորական արյունը անհրաժեշտ է միշտ ստուգել
Մինչ փոխներարկումը՝ դոնորական արյունը մշտապես պետք է ստոուգվի ՄԻԱՎ-ի, հեպատիտ C-ի և սիֆիլիսի վարակիչների հնարավոր պարունակությունից: Սակայն 25 երկրներում ոչ բոլոր դեպքերում է դոնորական արյունը ստուգվում:
Արյան մեկ միավորը կարող է օգտագործվել մի քանի հիվադների համար
Շնորհիվ արյան՝ տարբեր բաղադրիչների բաժանման, մեկ միավոր արյունը կարող է օգտագործվել միանգամից մի քանի հիվանդի համար՝ յուրաքանչյուրին տալով այն բբաղադրիչը, որի կարիքն ունի:
Փոխներարկման ժամանակ հիվանդները կարող են ենթարկվել չհիմնավորված ռիսկերի
Երբեմն փոխներարկումը նշանակվում է այն ժամանակ, երբ նույնքան արդունավետ կարող է լինել նաև բուժման այլ եղանակները: Ադ դեպքերու փոխներարկումը չի հանդիսանում կյանքի համար խիստ անհրաժեշտ: Նման փոխներարկման դեպքում հիվանդները ենթարկվում են չհիմնավորված ռիսկի՝ տարբեր վարակների կամ փոխներարկման ժամանակ հնարավոր ծանր ռեակցիաների ռաջացման հետ կապված: