Առողջապահություն 

Շտապօգնությունն այս օրերին կանչերի ավելացում չի գրանցել

«Երևանի քաղաքապետարանի Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ն ամառվա սեզոնին օրական մինչև 600-620 կանչ է սպասարկում: Analitik.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՓԲԸ-ի փոխտնօրեն Նունե Ժամկոչյանը`հավելելով, որ կոնկրետ երեկ կանչերի թիվը եղել է 605, հոսպիտալացվել է 113 քաղաքացի:

 

Նրա տեղեկացմամբ, այս օրերին զգալի մաս են կազմում սիրտ-անոթային համակարգի հիվանդություններին, ինչպես նաև արյան զարկերակային ճնշման բարձրացմանն առնչվող կանչերը: «Արևահարության դեպքերով կանչեր դեռևս չենք ունեցել, չենք ունեցել նաև թունավոր սողունների կծելու հետևանքով գրանցված կանչեր»,- ասաց Նունե Ժամկոչյանը:

Նույն շարքից