Եթե հիվանդացել ես, փոխիր կենսակերպդ: Դա չի՞ օգնում. ուրեմն վերանայիր սննդակարգդ: Եթե սա էլ չի օգնում, դիմիր բժշկի: Քո մարմինը հրաշալի մի ունակություն ունի՝ ինքնավերականգնում: Եվ եթե սկսում է ինչ-որ տեղդ ցավել, ապա դա չի նշանակում, որ պետք է միանգամից գնալ բժշկի, այլ նշանակում է, որ դու ինչ-որ բան այն չես անում: Հիվանդությունից կամ ցավից ազատվելու համար պետք է վերլուծել սեփական կյանքը և փոփոխություններ կատարել: Եթե գնաս բժշկի, նա կվերացնի ախտանշանները, սակայն որոշ ժամանակ անց ցավը կվերադառնա, քանի որ դու չես վերացրել ցավի պատճառները: Եթե դադարես վստահել քո օրգանիզմին և շարունակես վնասել նրան՝ ուշադրություն չդարձնելով նրա ուղարկած ազդանշաններին, կսկսես պտտվել ցավ-բժիշկ-դեղատուն-ցավ-բժիշկ-դեղատուն շրջապտույտի մեջ:
Անանաս
Անանասն անփոխարինելի է այն մարդկանց համար, ովքեր հետևում են իրենց քաշին, քանի որ այս միրգը այրում է ճարպը:
Բանան
Բանանն օժտված է անոթները թուլացնող և հանգստացնող հատկությամբ, օգտակար է մարսողության համար: Բանանի սիրահարների շրջանում քիչ են ստամոքսի խոց ունեցողները: Այս միրգն անփոխարինելի է սրտի հետ խնդիրներ ունեցող մարդկանց համար:
Խաղող
Այն լավացնում է նյութափոխանակությունը, լավացնում ախորժակը, ունի միզամուղ հատկություն, կարգավորում է արյան ճնշումը, նպաստում օրգանիզմի մաքրմանը: Խաղողի հյութն իջեցնում է խոլեստերինի մակարդակը:
Թուզ
Կալիումի մեծ քանակությամբ այս միրգն օգտակար է հատկապես սիրտ-անոթային հիվանդություններով տառապող մարդկանց համար: Սաակայն քանի որ այն բարձր կալորիականություն ունի, չպետք է չարաշահվի ավելորդ քաշ ունեցողների կողմից: