Ռազմական 

Ռուսաստանը Սիրիայում ձեռնամուխ է եղել խոշոր ռազմական օդանավակայանի շինարարությանը

Ռուսաստանը Սիրիայում սկսել է Մերձավոր Արեւելքի ամենախոշոր ավիաբազայի շինարարական աշխատանքները: Այս մասին հայտնել են ամերիյան լրատվամիջոցները՝ մեջբերելով Պենտագոնի պաշտոնական հաղորդագրությունը:
Տեղեկությունների համաձայն, Ռուսաստանի նախագահ Պուտինը իր օժանդակությունն է առաջարկել դաշնակից Սիրիայի նախագահ Բաշար Ասադին:

Նախատեսվում է ավիաբազան կառուցել Լաթաքիայի նախկին օդանավակայանի տարածքում, ծովափին տեղադրվել են շինարարների ժամանակավոր տնակները: Այս մասին հայտնում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը:
Փորձագետների կարծիքով, ռազմաբազա կտեղափոխվեն ռուսական արտադրության ռմբակոծիչներ ու գրոհային ինքնաթիռներ, որոնց օդաչուները կլինեն սիրիացիները:

Պենտագոնի կարծիքով Ռուսաստանն ակտիվացնում է իր ռազմական ներկայությունը Սիրիայում՝ պատրվակ ունենալով ԻՊ խմբավորման դեմ պայքարը:
Հիշեցնենք, որ Պուտինը սեպտեմբերի 4-ի իր ելույթում նշել էր, որ Ռուսաստանի զինված ուժերը դեռեւս ԻՊ դեմ ռազմական գործողություններ չեն իրականացնում:

Նույն շարքից