Ռազմական 

Բրիտանական ռազմաօդային ուժերը Սիրիայում ռմբակոծել են ԻՊ դիրքերը

Չնայած պառլամենտի մանդատի բացակայությանը, Բրիտանիայի թագավորական ռազմաօդային ուժերի անօդաչու սարքերը օպերացիա են իրականացրել Սիրիայում, ինչի արդյունքում լիկվիդացվել է ԻՊ 3 գրոհային: Այս մասին հայտնում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը:

Սպանվածներից մեկը մեղադրվում էր Բրիտանիայում ահաբեկչության նախապատրաստման մեջ:
Մեծ Բրիտանիան Սիրիայում գործողություններ սկսելու մասին տեղեկացրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, իր զեկույցում նշելով, որ ԻՊ ահաբեկիչների դեմ ռազմական գործողությունները պայմանավորված են առաջադրվող մարտահրավերներով ու խիստ անհրաժեշտ են:

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիան 2013 թ.-ից կոալիցիոն ուժերի կազմամում մասնակցում է Իրաքում ԻՊ ահաբեկիչների դիրքերի ավիահարվածներին:

Նույն շարքից