Ռազմական 

Աշխարհի ամենախոշոր ռուսական ատոմային սուզանավը մոտենում է Սիրիայի ափերին

Աշխարհի ամենախոշոր «Դմիտրի Դոնսկոյ» ռուսական ատոմային սուզանավը սիրիական ափերին մոտենալու նպատակով արդեն շարժվում է դեպի Միջերկրական ծով:
Այս մասին գրում է իսրայելական DEBKAfile պարբերականը՝ առաջնորդվելով հետախուզության աղբյուրների ընձեռած տեղեկատվությամբ:

Սուզանավը հագեցած է միջմայրցամաքային Բուլավա տեսակի 20 բալիստիկ հրթիռներով, որոնք հագեցված են 200 միջուկային լիցքով: Յուրաքանչյուր հրթիռն ունի 10 հազար կմ հեռահարություն:
Բաց ծով դուրս գալով սեպտեմբերի 4-ին, ռուսական սուզանավը սիրիական ափերին կհասին 10 օրում ու կհամալրի ռուսական զորքերի շարքերը սիրիական ծովափին:

Պարբերականում կարծիք է հայտնվել, որ այսպիսով Ռուսաստանը, ԻՊ ահաբեկիչների դեմ պայքարի քողի ներքո, որոշել է ռազմական օժանդակություն ցուցաբերել իր դաշնակցին՝ Բաշար Ասադին:
Ռուսաստանի գործողությունները կարող են սրել ԱՄՆ-ի հետ հակասություններն ու նոր հակամարտության սկիզբ դառնալ:

Նույն շարքից