Առողջապահություն 

Աֆրիկայում կտրուկ նվազել է Էբոլա վիրուսի բռնկումները

Աֆրիկայում կտրուկ նվազել են Էբոլա վիրուսի բռնկումները: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, նշելով, որ Արևմտյան Աֆրիկայում` Սյերա Լեոնայում և Գվինեայում` յուրաքանչյուրում Էբոլայով վարակվելու մեկական դեպք է արձանագրվել: Ավելի վաղ՝ 5 շաբաթվա ընթացքում հիվանդությունը շաբաթական երեք դեպքի մակարդակում էր: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի` մարդասիրական հարցերի կոորդինացման վարչության զեկույցում:

Անցյալ շաբաթ Էբոլայով վարակման մեկ դեպք է արձանագրվել Կոնակրիում (Գվինեա), որտեղ հիվանդացել է 13-ամյա աղջիկը: Երկրորդ դեպքն արձանագրվել է Քամբիայում (Սյերա Լեոնա), որտեղ հիվանդացել է 48-ամյա կինը:

Լիբերիայում այժմ այդ վարակով հիվանդներ չկան: Սեպտեմբերի 3-ին ԱՀԿ-ն հայտարարել է, որ այդ երկրում հիվանդությունն ավարտվել է:

 

Նույն շարքից