Առողջապահություն 

Կոշորվի բուժհիմնարկների սպասարկման որակի ռիսկայնության աստիճանը

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հանձնարարությամբ` Պետական առողջապահական տեսչության մասնագետները մշակել և աշխատանքային առաջին քննարկմանն են ներկայացրել «Առողջապահական կազմակերպությունների կողմից բուժօգնության և սպասարկման որակի ռիսկայնության աստիճանի գնահատման մեթոդաբանությունը»։  Ներկայացնելով այն` աշխատանքային խումբը  նշել է, որ մոդելը մշակելիս հաշվի են առնվել միջազգային փորձը և Հայաստանի առողջապահական համակարգի առանձնահատկությունները։ Կազմակերպությունների ռիսկայնությունը որոշելու համար նախատեսվել է կիրառել նաև առողջապահական համակարգի տարբեր կառույցներում հավաքագրվող տեղեկատվությունը։

 

Ներկայացված փաստաթղթի քննարկման ընթացքում հնչել են տարբեր տեսակետներ ու առաջարկներ։ ՀՀ առողջապահության  նախարար Արմեն Մուրադյանը, դրական գնահատելով կատարված աշխատանքը, առաջարկել է առանձնացնել երեք կարևոր ուղղություններ` բժշկական ծառայության որակի, ֆինանսատնտեսգիտական ցուցանիշների և սպասարկման որակի կամ հիվանդի գոհունակության գնահատում։  «Մեր հիմնական նպատակն է նաև այս ճանապարհով նպաստել բժշկական ծառայության բարձր որակի ապահովմանը և պետական միջոցների արդյունավետ օգտագործմանը։  Պետք է լինեն համակարգված, պարզ ու հստակ մոտեցումներ ու հարցադրումներ, որոնք կներառեն առողջապահական հիմնարկի շենքային պայմաններից ու նյութատեխնիկական հագեցվածությունից մինչև ապացուցողական բժշկության հիման վրա մշակված չափորոշիչների կիրառմանը»,-ասել է նախարարը։

 

Առաջարկներ են ներկայացվել նաև ֆինանսատնտեսագիտական ցուցանիշների և սպասարկման որակի հսկման մեխանիզմների վերաբերյալ: Քննարկման արդյունքում որոշվել է առողջապահական կազմակերպությունների կողմից բուժօգնության և սպասարկման որակի ռիսկայնության աստիճանի գնահատման մեթոդաբանության հետագա մշակման գործում ընդգրկել Առողջապահության ազգային ինստիտուտի մասնագետներին։ 

Նույն շարքից